Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոտա՝ ԵԱՏՄ-ին

Նոտա՝  ԵԱՏՄ-ին
08.04.2016 | 01:02

Հայաստանում նախատեսված ԵԱՏՄ նիստը Երևանից «ոտք առել», հասել է Մոսկվա, ոչ անհայտ Ղազախստանի «բարի կամքով»։ Բանն այն է, որ ԵԱՏՄ-ն կառուցված է անչափ հետաքրքիր սկզբունքով, և վերջինիս հիմնադիր անդամներից մեկի վետոն` որևէ նախագծի կամ որոշմանն առնչվող, բավարար է, որ դրանք կյանքի չկոչվեն: Հիմնադիր անդամները երեքն են` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան: Ընդ որում՝ ժամանակին արվեց ամեն ինչ, որ Հայաստանը չլինի հիմնադիր անդամների «շրջանակում»՝ անչափ տարօրինակ պատճառով` ժամանակային. Հայաստանն իբր ուշ անդամակցեց այդ անհասկանալի հիբրիդին, երբ հայտը շատ վաղուց էր տրվել: Քայլը կատարվեց Ղազախստանի ձեռամբ, Ռուսաստանի թելադրանքով:
Երկու դեպքում էլ` թե՛ ԵԱՏՄ համաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու, թե՛ Հայաստանի` ԵԱՏՄ հիմնադիր անդամ չդառնալու «մեկենասը» Ղազախստանն է եղել: Պատճառն էլ անչափ պարզ է՝ Ռուսաստանը չի ցանկանում որևէ կերպ նեղացնել Ադրբեջանին:
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պարագայում:
Չմասնակցի ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունենալիք այդ համաժողովին, պարզաբանելով՝ ինչու, և հիշեցնելով ժամանակին Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ղարաբաղի և Հայաստանի սահմանին հնչող կրակոցները Մոսկվայի, Աստանայի, Մինսկի ուղղությամբ են նաև հնչում»:
Նաև առժամանակ պետք է սառեցնի այդ կառույցի հետ իր աշխատանքները, որոնք ի սկզբանե անարդյունք են եղել, ավելին` Հայաստանի տնտեսության համար առ ոչինչ են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ